«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Հայաստանը կառավարվում և 18 թվից կառավարվել է ՏՏ և ԱԲ միջոցով

Հայաստանը կառավարվում  և 18 թվից կառավարվել է ՏՏ և ԱԲ միջոցով
15.08.2025 | 19:08

Այդ մասին բազմաթիվ գրառումներ եմ արել և անում:

Դեռևս 2018-ից խոսում եմ սցենարավորման, օրակարգերի տարբեր տեսակների, հանրային կառավարման կուռ մեթոդի մասին։

Մենք նետ ու աղեղի դարում ենք դեռ ապրում և ոչ մի կերպ չենք պատկերացնում, թե 18 թվից ինչ է կիրառվում մեր դեմ։

Էն, որ շատերի պատկերացմամբ ԱԲ-ն մի քանի տարեկան է, նշանակում է՝ ԱԲ-ն մի քանի տարի է, ինչ բաց է լայն հանրության համար։

Իսկ որ «ընտրվածների» համար այն հասանելի է արդեն շուրջ մեկ տասնամյակից ավելի, սա փաստ է։

Կոնկրետ ասել, թե երբ է ԱԲ-ն մտել Հայաստան բարդ է, բայց որ 18 թվին իրականացվածը համակարգված էր և մինչ այդ արդեն 16 ից հետո այն ՀՀ ում կիրառելի էր, սա հաստատ։

ՈՒ լրիվ ընկալելի է, որ ընդդիմությունն անվերջ պարտվում է, բայց ոչ թե իշխանություններին, այլ նեյրոնային ցանցերին։

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3242

Մեկնաբանություններ