Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

Աղոթարան

Աղոթարան
15.12.2025 | 22:00
Զորությունների Տեր,
գոհություն ենք մատուցում Քեզ, որ այսօր կրկին արթնացանք Քո անսահման ողորմությամբ։
Դու ես, որ պահում և պահպանում ես մեզ խաղաղության և իմաստության մեջ։
Փրկիչ Հիսուս,
Պահապանն ու առաջնորդն ես մեր։
Մեր հոգին թող ամրանա և զորանանք Քեզանով և մեր օրը թող դառնա Քո շնորհի արգասիք։
Ամենակալ Տեր, պահիր և պահպանիր ամենքիս այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 965

Մեկնաբանություններ