ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Հունիսի 14-ին օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել մի քանի աստճանով

Հունիսի 14-ին օդի միջին ջերմաստիճանը  նորմայից բարձր է եղել մի քանի աստճանով
15.06.2012 | 16:28

Երեկ` հունիսի 14-ին, օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել մի քանի աստիճանով: Ընդ որում, ոչ միայն Հայաստանում, այլև հարևան երկրներում: Նշված օրը Ադրբեջանում այն հատել է +38, իսկ Վրաստանում` +40 աստիճանի սահմանագիծը` գերազանցելով 1939 թվականին Թբիլիսիում գրանցված +39 աստիճան ռեկորդը:
Ըստ հիդրոօդերևութաբանների, նախորդ օրը Երևանում դիտված +31-ը հունիսի 14-ին մայրաքաղաքի տարբեր շրջաններում հասել է +34-ի, իսկ Զվարթնոցում` + 35 աստիճանի սահմանագծին:
Նշենք, որ +35-ը հունիսի 14-ի համար բացարձակ ռեկորդ չէ: Օրինակ, 2006-ի հունիսի 14-ին Հայաստանում գրանցվել է +36, իսկ 1929 թվականի նույն օրը` +7,8 աստիճան: Ինչ վերաբերում է հունիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանին, ապա 1998 և 2001 թվականներին այն տատանվել է +37 +38 աստիճանի սահմաններում:
Հիդրոօդերևութաբանական կանխատեսումների համաձայն, հունիսի 16-ից Հայաստանում դիտվելու է օդի ջերմաստիճանի նվազում:

Դիտվել է՝ 8068

Մեկնաբանություններ