Ուրախությամբ հայտնում եմ, որ հնարավորություն է ստեղծել իմ մասնակցությունը բերելու Գլենդելում կառուցվող Հայ-ամերիկյան թանգարանի ու Կալիֆորնիայի մշակութային կենտրոնի մշտական ու ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպման աշխատանքներին: Կալիֆորնիայում կառուցվող այս եզակի մշակութային համալիրը կունենա ժամանակակից թանգարանային դիզայն և ուրույն գիտա-ցուցադրական հայեցակարգ` հայկական մշակութային ժառանգությունը նորովի ներկայացնելու ու հանրահռչակելու համար:
Մեծ պատասխանատվությամբ միացել եմ հավաքչական ու ցուցադրությունների կազմակերպման հայեցակարգերի մշակման աշխատանքներով զբաղվող թիմին: Թանգարանի ցուցադրության մեջ ուրույն տեղ է զբաղեցնելու ամերիկահայության պատմության ու ժառանգության ներկայացումը:
Հայ-ամերիկյան թանգարանն իր դռները կբացի հաջորդ տարի` հայկական քաղաքակրթության հարուստ ժառանգությունը ներկայացնելու համար, դառնալով հայկական ներկայության յուրօրինակ այցեքարտը Միացյալ Նահանգներում:
Թանգարանի հետ համատեղ կազմակերպվելու են մշակութային միջոցառումներ` նվիրված Ամերիկայի անկախության 250-րդ տարեդարձին, որը հանդիսավորությամբ նշվելու է այս տարի:
Հայկ Դեմոյան