ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 101773

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 101773
06.11.2020 | 15:48

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2210-ով՝ հասնելով 101773-ի, գրանցվել է մահվան 37 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 1647-ով և հասել 61782-ի, իրականացվել է 5202 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 428687-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 1903-ի: Բուժվում է 38088 մարդ:

Դիտվել է՝ 3604

Մեկնաբանություններ