Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Տավուշի մարզպետարանը 3 տարում չլուծեց բուժկետի տանիքի նորոգման հարցը

Տավուշի մարզպետարանը 3 տարում չլուծեց բուժկետի տանիքի նորոգման հարցը
17.05.2024 | 12:19

Հեռավոր սահմանամերձ Բարեկամավան գյուղի բուժկետի տանիքի կեսը 3 տարի առաջ ուժգին քամին քշել-պոկել է, միահարկ շենքի կեսը ծածկ չունի, անձրևները լցվում են բուժկետի ներս, որի պատերի վերին անկյուններում բորբոս-մեծ սնկեր են աճում։ Բուժկետի ներսում հակասանիտարական վատթար վիճակ է, պատերի սվաղը թափված է, կառույցի ճակատային մասում ևս սվաղը թափված է։

Բուժկետը գործում է Տավուշի մարզպետարանի ենթակայության ներքո, հարևան գյուղի՝ սահմանամերձ Կոթիի բժշկական ամբուլատորիային կից ։ Բարեկամավանի բուժկետն ունի մեկ աշխատակից՝ բուժքույր Նազիկ Մեհրաբյանը, ով իր առողջության համար վտանգավոր պայմաններում է աշխատում։ Հակասանիտարական այդ պայմաններում են սահմանամերձ Բարեկամավանի բնակիչները բուժօգնություն, խորհրդատվություն և պատվաստումներ ստանում, այդ պայմաններում են պահվում բուժկետի գույքն ու դեղորայքը։ Տավուշի մարզպետարանից հայտնել էին, որ Կարմիր խաչի միջազգային ընկերությունը վերանորոգում է Բարեկամավանի գյուղապետարանի շենքը, որի նորոգումն ավարտելուց հետո բուժկետը կտեղափոխվի այնտեղ; Արդեն երկու ամիս է, ինչ գյուղապետարանի շենքի նորոգումն ավարտվել է, սակայն բուժկետը գյուղապետարանի շենք չի տեղափոխվել; Նոյեմբերյանի համայնքապետարանից տեղեկացա, որ համայնքապետարանը համաձայնություն ունի ամերիկյան «Փարոս» հիմնադրամի հետ, որպեսզի ընթացիկ տարում հիմնադրամը նորոգի Բարեկամավանի բուժկետի շենքը, բուժհիմնարկը գործի իր շենքում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 6814

Մեկնաբանություններ