«Իրանը կասկածամտությամբ է վերաբերվում ԱՄՆ-ի մտադրություններին, որն աշխարհի տարբեր տարածաշրջաններում չարագործությունների և ագրեսիայի պատմություն ունի: Վաշինգտոնի միջամտությունը Կովկասի գործերին լուրջ սպառնալիք է տարածաշրջանային պետությունների կայունության համար»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:               
 

Արդյո՞ք Հարկադիրում սիրում են երեխաներին

Արդյո՞ք Հարկադիրում սիրում են երեխաներին
01.06.2026 | 20:10

Այսօր` Երեխաների պաշտպանության օրը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում որպես առաջնորդ աշխատող monsieur Սիրոն «հյուրընկալեց և շնորհավորեց» երեխաներին: Նա երեխաների հետ «զրուցեց, բացահայտեց, խաղաց և ուրախացավ»:

Մի կողմ դնենք այն հանգամանքը, թե ում երեխաների հետ է հանդիպել monsieur Սիրոն: Անտեսենք նաև վերջինիս «զրույցի, բացահայտման, խաղի և ուրախության» բովանդակությունը և լսենք որոշակի երեխայի հանդեպ monsieur Սիրոյի աշխատողների վերաբերմունքի մասին իրական պատմություն:

Ուրեմն, 10 տարեկան երեխան ծնողի հետ պատրաստվում էր ամառային հանգստի մեկնել: Հենց մեկնելու օրը` թռիչքից մի քանի ժամ առաջ, Հարկադիրը սառեցրեց երեխայի ծնողի քարտի մեջ եղած գումարը: Ընդ որում, երեխայի ծնողը դրա մասին շատ պատահական տեղեկացավ (կարող էր նաև ընդհանրապես չտեղեկանալ և արտերկրում երեխայի հետ հայտնվել բոմժի կարգավիճակում): Այսինքն, երեխայի ծնողը որևէ կառույցից, որևէ ձևաչափի ծանուցում չէր ստացել: Ավելին, վերջինս ընդհանրապես տեղյակ չէր գումարի սառեցման պատճառի մասին: Մի խոսքով, թռիչքին մի քանի ժամ էր մնացել: Երեխայի ծնողը զանգում է Հարկադիրի իր ծանոթին` Կ.Ա-ին: Բացատրում է իրավիճակը: Ասում է, որ մի քանի օրով երեխայի հետ հանգստսնալու է մեկնում, խնդրում է ժամանակավորապես ապասառեցնել գումարը, բացատրում է, որ հակառակ դեպքում կամ նրանք հանգստի չեն մեկնի, ինչը մեծ հոգեբանական հարված կլինի երեխայի համար, կամ արտերկրում նրանց բոմժի կարգավիճակ է սպասում: Ծնողի ծանոթ Կ.Ա-ն խոստացավ խորհրդակցել և «ինչ-որ» բան ձեռնարկել: Կես ժամ անց երեխայի ծնողին հասկացրեցին, որ, ըստ էության, Հարկադիրը դեմ չէ նրան և երեխային բոմժի կարգավիճակում տեսնել: Դրանից անմիջապես հետո Հարկադիրի պայմանական թորոսյանարմենները սկսեցին ծնողի և երեխայի «բոմժացման», իբր «իրավական» գործընթացը:

Իսկ այսօր` երեխաների պաշտպանության օրը պայմանական թորոսյանարմենների առաջնորդ monsieur Սիրոն «շնորհավորում էր, խաղում էր» և «ուրախանում էր»:

Մեծ է հավանականությունը, որ այսօր «ուրախություն էր» տիրում նաև monsieur Սիրոյի մոտ աշխատող պայմանական թորոսյանարմենների «հոգիներում»:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 207

Մեկնաբանություններ