Հայ Առաքելական Եկեղեցու «հավատարիմ որդի» Նիկոլ Փաշինյանին չի՞ հետաքրքրում այն փաստը, որ ադրբեջանցի բարբարոսները պայթեցնում են Արցախի վանքերն ու եկեղեցիները: Թե՞ նա սովոր է պատերազմել միայն հայ հոգևորականների դեմ:
Հայկական լրատվամիջոցները շարունակում են տագնապալի լուրեր հրապարակել Արցախից (Լեռնային Ղարաբաղ), որտեղ հարևան Ադրբեջանի իշխանությունները, ոգևորված Թուրքիայի և որոշ այլ երկրների աջակցությամբ, շարունակում են ոչնչացնել հայկական հնագույն հուշարձանները, որոնք Արցախում հազարավոր են հաշվվում:
Այստեղ ներկայացված լուսանկարներում դուք տեսնում եք ադրբեջանցի բարբարոսների վայրագությունների հետևանքները Արցախի՝ հայկական Ղարաբաղի բռնազավթված շրջաններում: Այդ այլասերվածներից մեկը լուսանկարվում է Շուշիի հայկական Կանաչ Ժամ եկեղեցու ֆոնին, որը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից՝ վերը նշված երկրների իշխանությունների օժանդակությամբ: Ինչպես տեսնում եք, հայկական եկեղեցու գմբեթը պայթեցված է, իսկ պատերը՝ ավերված: Սա Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող վայրագության և բարբարոսության առաջին դեպքը չէ, որը խրախուսվում է հայտնի արտաքին ուժերի կողմից. գնդակոծվել է նաև Շուշիի Ղազանչեցոց տաճարը: Օրերս պղծվել է նաև Ակնայի (Աղդամ) հին հայկական Տիգրանակերտ քաղաքի արքայական աղբյուրների պուրակը. այնտեղ բարբարոսները խորովածանոցներ են բացել: Եվ այս վանդալիզմը չի դադարում մինչ օրս...
Արցախի հուշարձանների 99%-ի նույնիսկ մակերեսային ուսումնասիրությունը կասկածի նշույլ անգամ չի թողնում, որ դրանք հայկական են՝ ինչպես ասում են, առաջինից մինչև վերջին աղյուսը: Պետք է լինել, կներեք, յոթերորդ սերնդի կլինիկական դեբիլ, որպեսզի գեթ մեկ վայրկյան կասկածել այս տաճարների հայկական ծագմանը, քանի որ պատմական փաստերն ու անհերքելի վկայությունները, որոնք աղաղակում են դրանց հայկական լինելու մասին, ինչպես ասում են՝ մի ամբողջ գնացք են:
Մենք չգիտենք, թե որերորդ սերնդի դեբիլներ են Ադրբեջանի ղեկավարները, պարզապես առաջարկում ենք նորից նայել վերևի լուսանկարին. հիացեք նրանով, թե ինչպես են ադրբեջանցիները պայթեցնում «իրենց» տաճարների գմբեթները: Հարց բաքվյան բարձր կաբինետներում բնակվող բոլոր միաբջիջ չինովնիկներին. եթե այս տաճարները ձերն են, այլ ոչ թե հայկական, ինչո՞ւ եք ոչնչացնում «ձեր» սրբությունները, պարոնայք: Կարծում ենք՝ պատասխանն ակնհայտ է նույնիսկ այդ չինովնիկների համար:
Ադրբեջանի իշխանությունները չեն սահմանափակվում Շուշիի հնագույն հայկական հուշարձանների ոչնչացմամբ: Այժմ նրանք ձեռնամուխ են եղել բռնազավթված մյուս հայկական շրջանների վանքերի և եկեղեցիների ապահայկականացմանը, մասնավորապես՝ Բերձորի (Քաշաթաղի)՝ Լաչինի եկեղեցիներին: Ահա ասվածի միայն մեկ ապացույց.
ՀՀ-ի, Արցախի և Սփյուռքի հայ հասարակայնության համար ժամանակն է ձեռնարկել ամենագործուն միջոցները մեր ազգային արժեքների պաշտպանության համար, քանի դեռ դրանք չեն արժանացել Նախիջևանի և Արևմտյան Հայաստանի հնագույն հայկական հուշարձանների ճակատագրին: Հայաստանի, Արցախի ղեկավարության և հայկական Ֆեմիդայի համար ժամանակն է ձեռնարկել կոնկրետ իրավական քայլեր՝ Ադրբեջանի այն չինովնիկներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում, որոնք իրականացնում են արդեն բացահայտ ռասիստական գործունեություն Հայաստանի և հայ ժողովրդի դեմ: Լռել այլևս չի կարելի:
Հատկապես ցանկանում եմ դիմել հայ ժողովրդի երկու Կաթողիկոսներին. մեծարգո Վեհափառներ, ձեր աչքի առաջ ավերվում են հին հայկական տաճարները, վերջապես միջոցներ ձեռնարկեք, դիմեք Հռոմի Պապին, աշխարհի բոլոր եկեղեցիներին և քրիստոնյաներին՝ կոչ անելով թույլ չտալ Ղարաբաղի հայկական հուշարձանների բարբարոսական ոչնչացումը: Ձևավորեք հոգևորականների և Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչների հանձնաժողովներ՝ պահանջելով թույլատրել նրանց մուտքը Շուշի և Արցախի (Ղարաբաղի) մյուս բռնազավթված շրջաններ:
Ցանկանում եմ դիմել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով իրեն անվանում է Հայ Առաքելական եկեղեցու հավատարիմ որդի և նույնիսկ մի ծպտուն չի հանում հայկական եկեղեցիների պաշտպանության համար: Ինչպե՞ս հասկանալ Ձեր լռությունը, պարոն Փաշինյան: Ի՞նչ է սա՝ վախկոտությո՞ւն, թե՞ համաձայնություն հայկական հնագույն հուշարձանների ոչնչացմանը: Թե՞ Դուք կարողանում եք պատերազմել միայն հայ հոգևորականության դեմ, իսկ հայկական եկեղեցիներն ավերողների դեմ Ձեր դուխը չի հերիքում:
Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ
«Երրորդ ՈՒժ Պլյուս»-ի գլխավոր խմբագիր