Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանից ինքնաթիռներ և գնացքներ ընդունելուց, եթե ռուսական քաղաքները «անվանափոխելու» պրակտիկան լայն տարածում գտնի հանրապետությունում՝ հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքը ՏԱՍՍ-ի հոդվածում «Ստեփանակերտ» անվանման օգտագործմանը։               
 

Մինչև «եվրաինտեգրվելը», «գուբերնիա» կամ «վիլայեթ» դառնալը մտածեք

Մինչև «եվրաինտեգրվելը», «գուբերնիա» կամ «վիլայեթ» դառնալը մտածեք
13.03.2025 | 17:14

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը (German Embassy Yerevan) լկտիացել է, եթե կուզեք` լպիրշացել է, եթե կուզեք` հաբռգել է:

ՈՒրեմն, սրանք այլևս չեն քննում քաղաքացիների բողոքները: Չորով:

Գժականով:

Քաղաքակիրթ աշխարհում չկա նման բան:

Սրանք դրան էլ գնացին:

Քաղաքացին բողոքարկում է սրանց կողմից կայացված մուտքի արտոնագրի (վիզայի) մերժման վարչական ակտը: Բողոքարկումն առանց որևէ պատճառաբանության չի քննարկվում, քաղաքացուն որևէ փաստաթուղթ չի տրամադրվում:

Չգիտեմ էլ, թե այս իրավիճակում ով է մեղավոր` Հայաստանի՞ ԱԳՆ-ն (ՀՀ արտաքին գործերի նախարարություն), Գերմանիայի՞ ԱԳՆ-ն (Auswärtiges Amt), Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շո՞լցը (Olaf Scholz), Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մե՞րցը (Friedrich Merz), Ադոլֆ Հի՞տլերը, թե՞ Իոսիֆ Ստալինը:

Մտածեք սրա մասին:

Մինչև «եվրաինտեգրվելը», «գուբերնիա» կամ «վիլայեթ» դառնալը մտածեք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 6339

Մեկնաբանություններ