«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Տեղի է ունեցել ծրագրված դավադրություն

Տեղի է ունեցել ծրագրված դավադրություն
16.04.2025 | 13:00

Այո, սխալներ գործել են բոլոր իշխանությունները, որոնց մասին մինչ օրս խոսվում է: Սակայն, խոսելով մուտանտի իշխանության մասին, երբ կիրառվում է սխալվել բառը, ինձ մոտ տարակուսանք է առաջանում:

Մի քանի դրվագ հիշեցնեմ, որոնք պարբերաբար կրկնում եմ՝ լավ իմանալով կարճ հիշողություն ունեցող մարդկանց քանակի մասին:

«Արցախում կան դավադիր ուժեր, որոնք ցանկանում են պատերազմ հրահրել, հողեր հանձնել և մեղքը բարդել Հայաստանի իշխանության վրա»: «Մի քանի հազար զոհ որ տան, լավ էլ կհամաձայնվեն զիջել հողերը»: Գումարած այս դրվագներին բանակի կլուբնիկացում, ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու պայմանագրերի չեղարկում, առանց հրթիռների ինքնաթիռների գնում: Փորձառու սպաների բանակից հեռացում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վրա քրգործի հարուցում, հակառուսական փոքրիկ քայլեր ու քարոզչություն և այլն, և այլն:

Այս բոլոր դրվագները եղել են մինչև պատերազմը, հո չե՞ք մոռացել: Դեռ պատերազմի օրերի դրվագները չեմ ասում: Հիշեք այն ժամանակվա ԳՇ պետի և ԱԱԾ պետի հրապարակային հայտարարությունները, այդքանն էլ բավական է: Տեղի է ունեցել ծրագրված դավադրություն, դավաճանություն է տեղի ունեցել: Հիմա այս ամենին ուղղակի սխալ են արել որակում տվողները, կրկնում են մուտանտի և իր իշխանության թեզերը: Սխալ անում են, եթե ունենում են լավ նպատակներ, դրանք իրականացնել չի ստացվում սխալների պատճառով: Սակայն, եթե նպատակներն ի սկզբանե այլ են, դա սխալ չի, դա կոչվում է դավադրություն: Ուշադիր եղեք զուգահեռներ անցկացնելիս և որակումներ տալիս: Ի՞նչը ինչի հետ եք համեմատում, իրերը կոչեք իրենց անունով, այլապես տպավորություն է, որ ոմանք ստանձնել են մուտանտի փաստաբանի դերը: Եվ դեռ այդքանից հետո ցանկանում են ընդդիմադիր դաշտում լուրջ տեղեր զբաղեցնել:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 1765

Մեկնաբանություններ