02.06.2024|
09:53
Երեկ կեսգիշերից քիչ առաջ և կեսգիշերից հետո թե ինքնաբուխ կերպով, թե Բագրատ սրբազանի կոչով քաղաքացիների մի մեծ բազմություն էր հավաքվել Երևանի Մամիկոնյանց 46/5 հասցեում գտնվող Հայաստանի քննչական կոմիտեի շենքի մոտ՝ իր բողոքն արտահայտելու մայիսի 31- ին արտգործնախարարության մոտից բերման ենթարկված անձանց ձերբակալման դեմ ու պահանջելու նրանց ազատ արձակումը:
Քննչական կոմիտեի շենքի մոտ էր նաև արտգործնախարարության դիմաց բողոքի միջոցառման ընթացքում տեղի ունեցած միջադեպին ականատես, իրավապաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ, որի հետ մեր հարցազրույցը ներկայացնում ենք ստորև: