Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Սաակաշվիլին էլ էր մտածում, թե անխոցելի է

Սաակաշվիլին էլ էր մտածում, թե անխոցելի է
27.06.2025 | 18:15

Հայտնի հակահայ Mikheil Saakashvili-ն իր էջում գրել է․

«Հայաստանը խաղաղության պայմանագիր է ստորագրել Թուրքիայի հետ, բացում է սահմանը և դեսպանություն։ Նաեւ պահանջում է Ռուսաստանի զորքերի դուրսբերումը երկրից և ձերբակալել է երկրի գլխավոր պրոռուսական օլիգարխին։ Ադրբեջանն արդեն իսկ դուրս է եկել Ռուսաստանի ազդեցության գոտուց։

Այս իրավիճակում Վրաստանը մնում է լիովին խաղից դուրս դիրքում, ինչը ծայրահեղ վտանգ է ներկայացնում։

Եթե ցանկանում ենք պահպանել երկիրը, պետք է անհապաղ գործենք»։

Էս թուրքամետ շան թուլեն որտեղ քիթը մտցնում, էնտեղ քաոս ու անկայունություն է հաստատվում։

Իսկ Հայաստանի սրա զույգը պետք է որ իմանա՝ ժողովրդի թիկունքում կերածները չի մարսվելու։ Իր ժամանակ Սաակաշվիլին էլ էր մտածում, թե անխոցելի է, բայց․․․

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1079

Մեկնաբանություններ