ԱՄՆ-ը կոչ է անում G7 երկրներին ստիպել Հնդկաստանին և Չինաստանին ավելի բարձր սակագներ սահմանել ռուսական նավթի վրա, ինչը պետք է համոզի Մոսկվային բանակցելու ՈՒկրաինայի հետ՝ հաղորդում է Financial Times-ը։ «Եթե մեր եվրոպացի դաշնակիցները լուրջ են վերաբերվում իրենց տարածաշրջանում պատերազմը դադարեցնելուն, ապա պետք է միանան մեզ՝ բարձր սակագներ սահմանելու հարցում, որոնք կվերացվեն պատերազմի ավարտի օրը»,- ասել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պաշտոնյան:               
 
  • Ինչո՞ւ արգելեցին

    Ինչո՞ւ արգելեցին

    13.02.2014| 13:39
    Երեկ ռուսական որոշ ԶԼՄ-ներ էլ էին տարակուսել, որ Երևանում արգելվել է Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհին» ֆիլմի ցուցադրությունը: Քանի օր է, ինչ սոցցանցերը հեղեղված են մեկնաբանություններով, հարցադրումներով, որոնք այդպես էլ պատասխան չստացան: Ինչո՞ւ է արգելվել ֆիլմի ցուցադրությունը, եթե պատճառը նրա պոռնոգրաֆիկ բնույթն է, ապա մեր հայրենակիցները առաջին անգամ չէ, որ նման բնույթի ֆիլմեր են դիտում: Ո՞վ, որտե՞ղ, ի՞նչ շրջանակներում է անցկացրել հարցումներ ու պարզել, որ մեր հանրության մի ճնշող հատված դեմ է այդ ֆիլմի ցուցադրությանը: Չէ՞ որ մինչև ականջներս կուշտ ենք անանուն ու անհասցե սոցիոլոգիական հարցումներից: Հետևաբար, անլուրջ է նման սոցհարցումների վկայակոչումը:
  • «Web Ծիրան» 3-րդ համահայկական օնլայն կինոփառատոնն այս պահից պաշտոնապես մեկնարկեց

    «Web Ծիրան» 3-րդ համահայկական օնլայն կինոփառատոնն այս պահից պաշտոնապես մեկնարկեց

    12.02.2014| 18:56
    Webtv.am առաջին հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ այս պահից պաշտոնապես մեկնարկում է «Web Ծիրան» 3-րդ համահայկական օնլայն կինոփառատոնը: Փառատոնին ներկայացված է խաղարկային, վավերագրական, անիմացիոն ժանրերի 32 ֆիլմ:
  • Արտաքին գործերի նախարարների երրորդ եռակողմ հանդիպումը

    Արտաքին գործերի նախարարների երրորդ եռակողմ հանդիպումը

    12.02.2014| 18:51
    Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն փետրվարի 19-ին մեկնելու է Ադրբեջան: Նա մասնակցելու է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների նիստին, որը տեղի է ունենալու Գյանջայում, քննարկվելու են փոխգործակցության հարցեր:
  • ՀՀ նախագահը շնորհավորել է Իրանի ղեկավարությանը

    ՀՀ նախագահը շնորհավորել է Իրանի ղեկավարությանը

    12.02.2014| 15:48
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Հասան Ռուհանիին և գերագույն առաջնորդ Սայեդ Ալի Համենեիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 35-րդ տարեդարձի կապակցությամբ:
  • Ֆյուլեն Կիևում է

    Ֆյուլեն Կիևում է

    12.02.2014| 15:39
    Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Կիևում հանդիպել է ՈՒկրաինայի ընդդիմության ղեկավարների հետ: Նա ՈՒկրաինա է ժամանել երեկ՝ երկրում ստեղծված ճգնաժամի լուծման ուղիներ փնտրելու նպատակով:
  • Տնօրհնեքի արարողություն՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամում

    Տնօրհնեքի արարողություն՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամում

    12.02.2014| 13:55
    Փետրվարի 12-ին Տյառնընդառաջի տոնին նախընթաց 10-օրյա միջոցառումների շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամում էր հյուրընկալվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնը՝ առաջնորդությամբ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանի։ Հիմնադրամում կատարվեց Տնօրհնեքի արարողություն, օրհնվեցին քրիստոնեության խորհրդանիշներ հացն ու գինին և բաժանվեցին երիտասարդներին ու հիմնադրամի աշխատակիցներին։
  • ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է

    ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է

    12.02.2014| 12:09
    Այսօր, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի հետ: Հանդիպման ընթացքում Ա. Պողոսյանը խոսել է ՀՀ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված մի շարք հարցերի շուրջ և տվել պարզաբանումներ:
  • Ուսպենսկայան Հայաստանում է

    Ուսպենսկայան Հայաստանում է

    11.02.2014| 21:38
    Այս օրերին Հայաստանում է գտնվում ռուսական շանսոնի թագուհի Լյուբով Ուսպենսկայան։ Հայաստանում տեղի են ունենում երգչուհու կյանքին և ստեղծագործական ուղուն նվիրված ֆիլմի նկարահանումները։ Կինոնկարի պրեմիերան նախատեսված է փետրվարի 24-ին՝ երգչուհու 60-ամյակի օրը։ Ուսպենսկայան ասում է, որ Երևանում արել է իր բեմական կյանքի առաջին քայլերը։ Նկարահանումներն արդեն իրականացվել են Սևանա լճի ափին։
  • Խոսե Մարիա Չիկիոն խոստացել է, բայց իսպանացիները կանե՞ն

    Խոսե Մարիա Չիկիոն խոստացել է, բայց իսպանացիները կանե՞ն

    11.02.2014| 12:27
    Իսպանիայի խորհրդարանում նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ ընդունել,- հաղորդել է ադրբեջանական ԱՊԱ-ն` վկայակոչելով Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Խոսե Մարիա Չիկիոյին:
  • Առայժմ միակ օգուտը՝ Հոմսը

    Առայժմ միակ օգուտը՝ Հոմսը

    11.02.2014| 12:25
    Ժնևում մեկնարկել է Սիրիայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը. ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի պետությունների հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին հանդիպել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ, սպասվում են բանակցություններ պաշտոնական Դամասկոսը ներկայացնող Սիրիայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակության հետ: