ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ախորժակը թանկ արժեցավ

Ախորժակը թանկ արժեցավ
29.05.2012 | 03:22

«Եվրո-2012»-ի տոմսերի վրա ձեռքերը «տաքացնելու» Վլադիմիր Գերաշչենկոյի ախորժակը շատ արագ փակեցին լրագրողները, ովքեր սպեկուլյանտի քողի տակ կապի մեջ են մտել ՈՒկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարի հետ: Գերաշչենկոն մի քանի հազար ֆունտի դիմաց մի քանի հարյուր տոմսից բաժանվելու պատրաստակամություն է հայտնել: Դեպքին օպերատիվ արձագանքել է ՈՒկրաինայի օլիմպիական կոմիտեի նախագահ Սերգեյ Բուբկան` նախկինում աշխարհահռչակ ձողացատկորդ: Նա ընդհատել է գործուղումն և, վերդառնալով Կիև, միջնորդել է անմիջապես հետաքննել միջադեպը: Գերաշչենկոն ազատվել է աշխատանքից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4419

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ