Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ո՞Ւմ հաշվին իրականացվեցին ընտրությունները

Ո՞Ւմ հաշվին իրականացվեցին ընտրությունները
08.06.2012 | 04:25

ԱԺ ընտրությունների պտուղները կվայելեն պատգամավորները, իսկ վնասները կկրի ժողովուրդը։ Երեկ կառավարության նիստում ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը կառավարությանն առաջարկեց վերաբաշխում կատարել պետբյուջեում` կրճատել ծախսերը, ինչն էլ հաստատեց գործադիրը։ Սակայն պարզվում է, որ կրճատման անհրաժեշտություն չէր լինի, եթե ԱԺ ընտրությունների ընթացքում իշխանություններն ավելի մտահոգված լինեին ժողովրդի հոգսերով։ «ԱԺ ընտրություններում նախատեսվածից ավելի գումար է ծախսվել»,- պարզաբանեց նախարարը և զգուշացրեց, որ եթե ծախսերի նման տեմպը շարունակվի, ապա խնդիրներ կունենանք։ Ասել է` բնակչության քթից դուրս կգա։ Ֆինանսների նախարարը նաև հավելեց, որ ծախսերի կրճատումը մասնավորապես կանդրադառնա պաշտոնական այցերին և գործուղումներին ուղղված ծախսերի վրա։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2499

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ