Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Կրկնվելը կդառնա ճակատագրական

Կրկնվելը կդառնա ճակատագրական
13.06.2012 | 12:24

ՈՒԵՖԱ-ի որոշմամբ Ռուսաստանը զրկվել է «Եվրո-2016»-ի (այո, այո` 2016-ի) ընտրական փուլի վեց միավորից: Պատճառը չեխերի հետ ռուս մարզասերների խուլիգանական պահվածքն է, որն ուղեկցվել է խաղի ընթացքում պիրոտեխնիկայի օգտագործումով, անթույլատրելի բովանդակության ցուցապաստառներ ցուցանելով, Վրոցլավի մարզադաշտի սպասարկու անձնակազմի վրա հարձակումով ու ծեծկռտուքով, չեխ սևամորթ մարզիկի օբստրուկցիայով: Ճիշտ է, որոշումն ունի պայմանական բնույթ, սակայն գործողության մեջ կդրվի նման երևույթի կրկնվելու դեպքում: Բացի այս Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 120 հազար եվրոյով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2772

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ