Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Ոսկե ծիրան»`«Հայկական համայնապատկեր»

«Ոսկե ծիրան»`«Հայկական համայնապատկեր»
18.06.2012 | 19:23

«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագիրը այս տարի բաժանված է երկու` խաղարկային (կարճամետրաժ և լիամետրաժ) և վավերագրական ենթաբաժինների: Ժյուրին ունենալու է երկու առանձին կազմ, և յուրաքանչյուրը դատելու է իր մասնաբաժինը:
Կներկայացվի 6 լիամետրաժ խաղարկային, 5 կարճամետրաժ խաղարկային, 15 վավերագրական ֆիլմ:
Մասնավորապես, կներկայացվեն հետևյալ ֆիլմերը. Վալերի Մասադյանի «Նանա» (Ֆրանսիա), Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները», Վահագն Գրիգորյանի «Ես եմ», Էրիկ Նազարյանի «Պոլիս» (Թուրքիա), Սյուզան Խարտալյանի «Տատիկի դաջվածքները» (Շվեդիա), Արմեն Գասպարյանի «Հայկական հացը» և այլն:
«Հայկական համայնապատկեր» ծրագրի համադրող ՐԱՖՖԻ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ խոսքով` «Հայկական համայնապատկերը» «Ոսկե ծիրան»-ի ամենակարևոր ծրագրերից է և նպատակ ունի զարգացնելու հայկական կինոարտադրութունը: «Ժյուրիի կազմում ընդգրկել ենք համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների, որպեսզի մեր ռեժիսորները, հավանության արժանանալու դեպքում, ներկայանան այլ երկրների փառատոներում,- ասաց նա:- Ծրագիրը հագեցած է, մոտեցումը խիստ է եղել, մյուս ծրագրերի կողքին «Հայկական համայնապատկերն» իր որակով քիչ է զիջում»: Հարցին, թե ո՞ր ռեժիսորների աշխատանքներն է հավանում, նա չպատասխանեց, իր խոսքով` մրցույթի կարգը չխախտելու համար:
Հավելենք, որ հայկական ֆիլմերը կմասնակցեն արտամրցութային, նաև «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագրերում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5420

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ