Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

«Երազանքների պատ»-ը իրականացնո՞ւմ է երազանքները Երևան է հրավիրվել գերմանացի նկարիչ Նիկոլայ Առնդտը

«Երազանքների պատ»-ը իրականացնո՞ւմ է երազանքները Երևան է հրավիրվել գերմանացի նկարիչ Նիկոլայ Առնդտը
20.06.2012 | 18:11

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է հունիսի 1-20-ին Երևանում անցկացված «Երազանքների պատ» ծրագրի աջակից «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի հետ:

Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանը մասնակցել են նաև ծրագրի առաջին փուլում հավանության արժանացած երազանքներից մեկի` եռաչափ նկարազարդման իրականացման նպատակով Երևան հրավիրված գերմանացի նկարիչ Նիկոլայ Առնդտը և «Բի Բի Մեդիա» գովազդային գործակալության տնօրեն Հայկ Սիմոնյանը:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ բաց ենք փոխշահավետ ծրագրերի քննարկման և դրանց իրականացման հարցում: Վստահ եմ, որ այս ծրագրի հաջող ընթացքը խթան կհանդիսանա մասնավոր այլ ընկերությունների համար ևս, ովքեր հանդես կգան հետաքրքիր առաջարկներով և, դրանցից լավագույններն իրագործելով, համատեղ կնպաստենք մայրաքաղաքում որակապես այլ, աչք շոյող միջավայրի ձևավորմանը»,- նշել է քաղաքապետը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4672

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ