Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Հայ-վրացական ֆինանսական շուկաների» առաջին համաժողովը

«Հայ-վրացական ֆինանսական շուկաների» առաջին համաժողովը
29.06.2012 | 15:50

Այսօր հունիսի 29-ին Դիլիջանում կայացավ «Հայ-վրացական ֆինանսական շուկաների» առաջին համաժողովը։ «Համաժողովի նպատակն է խթանել Հայաստանի և Վրաստանի ֆինանսական շուկաների համագործակցությունը, քանի որ առկա բիզնես միջավայրի ընդլայնման պարագայում կարիք կա խթանել ֆինանսական շուկաները, ստեղծելով և ներդնելով համատեղ գործիքներ»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ընկերության ԶԼՄ-ների հետ հաղորդակցման պատասխանատու, շուկայագիտության և հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն Եվգենյա Էվոյանը։ Հայաստանի ֆինանսական շուկայի փորձագետների գնահատմամբ` այս համաժողովն առաջին նմանատիպ միջոցառումն է, որը համախմբել է Հայաստանի և Վրաստանի շուկայի կարգավորողներին, ֆոնդային բորսաներին, կենտրոնական դեպոզիտարիաներին, բանկերի և ներդրումային ընկերություններին, պաշտոնյաներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Նրանք հույս ունեն, որ համաժողովը լավ առիթ կարող է դառնալ համագործակցության ընդլայնման համար։ Համաժողովի ընթացքում քննարկվեցին երկու երկրների կապիտալի շուկաների վերջին զարգացումները, կենսաթոշակային բարեփոխումները և դրանց ազդեցությունն արժեթղթերի շուկայի վրա, ինչպես նաև խոսվեց Հայաստանում և Վրաստանում բիզնեսի զարգացման և այս ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին։ Ժամը 15.00-ի դրությամբ համաժողովը դեռ չէր ավարտվել։
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերություններից մեկն է, որը ծառայություն է մատուցում և տեխնոլոգիաներ ներդնում հինգ մայրցամաքներում գտնվող երկրներում։ 2008-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող ՕԷՄԷՔՍ բորսայական օպերատորը ձեռք բերեց Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) և կենտրոնական դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100 %-ը։ Նույն թվականի փետրվարին ՆԱՍԴԱՔ-ի և ՕԷՄԷՔՍ-ի միավորման արդյունքում ստեղծված ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ընկերությունը դարձավ ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի միակ սեփականատերը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ