Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Արջերի» քարանձավը վտանգի մեջ է

 «Արջերի» քարանձավը վտանգի մեջ է
21.07.2012 | 17:51

Վանդալների արշավախումբը օրերս հերթական անգամ ավերել է «Արջերի» քարանձավի մի քանի սենյակները: Բարբարոսները չհամարձակվելով խորանալ քարանձավի մեջ, բեկորների են վերածել բնության այդ բացառիկ հուշարձանի շթաքարերը (ստալակտիտ) և փշրել անկրկնելի ու համաշխարհային մակարդակով բացառիկ մի հելեկտիտ: Դեպքի մասին ահազանգ են հնչեցրել «Էկոլուր» կազմակերպության ներկայացուցիչները, ովքեր մի քանի անգամ արդեն բարձրացրել են քարանձավների խնդիրը:

«Որպեսզի «Արջերի» քարանձավը չարժանանա «Մոզրովի» քարանձավի բախտին, պետք է փակել վերջինիս մուտքն ու փրկել այն ամենը, ինչ դեռևս մնացել է այնտեղ», - հաղորդագրության մեջ նշել է «Էկոլուրը»` բնապահպանական մյուս կազմակերպություններին կոչ անելով օգնել իրեն նշված գործում:
«Չկանոնակարգված տուրիզմը բնության հանդեպ ամենամեծ վտանգն է: Ակտիվիստները փորձում են իրենց ուժերով պահպանել քարանձավները, իսկ պետական կառույցները դեռ չեն միջամտում», -հայտարարել են բնապահպաները:
Նշենք, որ «Արջերի» քարանձավը, որը բացվել է 1981 թվականի նոյեմբերին, գտնվում է «Արենի-Եղեգնաձոր» մայրուղուց 4 կմ հարավ` Արփի գյուղի դիմացի դժվարամատչելի բարձրության վրա: Քարանձավը, որի մուտքի մակերեսը մոտավորապես 10 քառ.մ է, հայտնաբերվելուց հետո երկրաբանական ուսումնասիրությունների չի ենթարկվել:
Ըստ ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկատվության, տեղանքի դժվարամատչելիությունը խանգարում է նաև անընդհատ վերահսկողության իրականացմանը:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4552

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ