Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Քոթանջյանական խաղերում ընդգրկվեց Երևանը

Քոթանջյանական խաղերում ընդգրկվեց Երևանը
18.09.2012 | 02:20

Լուրն այն մասին, թե Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար, հանրածանոթ Քոթանջյան Արայիկը նշանակվել է քաղաքապետի խորհրդական` վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքները կազմակերպելու գծով, ինձ ցնցեց ոտն ի գլուխ։ Այո, քաղաքամայր Երևանում զարմանահրաշ բաներ են կատարվում։ Քիչ թե շատ կանոնակարգված գործող աշխատակազմերի ղեկավարների աշխատանքն այսուհետ ընդգրկվում է վարչական շիլաշփոթի և ախպերատղայական կամայականությունների հորձանուտում։ Ինչևէ, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների աշխատակազմերի բոլոր ղեկավարներին ցավակցում եմ քրիստոնեորեն և կարեկցում հեթանոսաբար։ Պինդ կացեք և արիացեք։ Տերը ձեզ պահապան։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Ըստ քաղաքապետարանի լրատվական ծառայության հաղորդման` Քոթանջյանին առաջ են քաշել (ըստ իս, հետ են մղել)` «հաշվի առնելով նրա տարիների փորձն ու փայլուն աշխատանքը»։ Այո՜։

Դիտվել է՝ 3870

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ