Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աստղագիտության միջազգային օլիմպիադային կմասնակցեն հայ պատանիներ

Աստղագիտության միջազգային օլիմպիադային կմասնակցեն  հայ պատանիներ
02.10.2012 | 11:34

Հոկտեմբերի 16-24-ին Հարավային Կորեայի Կվանջու քաղաքում տեղի կունենա աստղագիտության միջազգային օլիմպիադա, որին կմասնակցեն հայ պատանիներ: Մեր օլիմպիականները գերազանց ձեռքբերումներ ունեն միջազգային օլիմպիադաներում. ընդհանուր առմամբ նվաճել են 7 ոսկե, 4 արծաթե և 13 բրոնզե մեդալ, իսկ թիմային հաշվարկով լավագույն հավաքականներից են օլիմպիադաների 16-ամյա պատմության մեջ:
Հավելենք, որ Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Երևանում կազմակերպվեցին ԱՊՀ երկրների 15-րդ աստղագիտական օլիմպիադան և 20-րդ աշնանային դպրոցը։ Ժամանել էին Մոսկվայի, Բելգորոդի, Դոնի Ռոստովի, Նովգորոդի, Սիմֆերոպոլի, Ալմաթիի պատվիրակներ: Հայաստանի ներկայացուցիչների հետ, ընդհանուր առմամբ, մասնակցել է 28 դպրոցական:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ