Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հոլիվուդյան ֆիլմերի լավագույն երաժշտությունը` Վանաձորի հանդիսատեսին

Հոլիվուդյան ֆիլմերի լավագույն երաժշտությունը` Վանաձորի հանդիսատեսին
11.10.2012 | 11:36

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հոկտեմբերի 11-ին Վանաձորի երիտասարդ հանդիսատեսին կներկայացնեն «Երիտասարդները երիտասարդների համար Hollywood Non-Stop» համատեղ նախագիծը: Համերգը կկայանա ժամը 15:25-ին Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա հոլիվուդյան կինոարվեստի գլուխգործոց դարձած «Կարիբյան ծովի ծովահենները», «Խիզախ սիրտը», «Վեսթսայդյան պատմություն», «Կնքահայրը», «Ռոմեո և Ջուլիետ» և այլ հանրահայտ ֆիլմերի երաժշտության կատարմամբ:
Նույն օրը` ժամը 15:00-ին, Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ճեմասրահում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆֆերնը հանդիպում կունենա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Դիտվել է՝ 3842

Մեկնաբանություններ