Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Իսկական պատերազմ (տեսանյութ, ֆոտոշարք)

Իսկական պատերազմ (տեսանյութ, ֆոտոշարք)
13.10.2012 | 14:05

Զենքեր, փամփուշտներ, զինվորական հագուստ, պաշտպանիչ դիմակներ, ակնոցներ, ձեռնոցներ, ճանապարհ դեպի Էջմիածին… մարտադաշտ:

«Strikeball»-ի հերթական խաղը կայանալու է այսօր Էջմիածնի հատուկ խաղադաշտում:
Խոսն էքստրեմալ սպորտաձևի մասին է, որի ընթացքում ռազմական գործողություններ են իրականացվում փոքր տարածության վրա: Կազմակերպիչների խոսքով, իսկական պատերազմից այն տարբերվում է միայն նրանով, որ մասնակիցները չեն տուժում և չեն մահանում, իսկ զենքերը, որոնք իրականից ոչնչով արտաքնապես չեն տարբերվում` կրակում են հատուկ գնդիկներով:
Խաղերը շաբաթ օրերին անցկացնում է «Armenian Extreme Club»-ի «strikeball» թիմը: Խմբի անդամներից Վահե Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մասնակցել կարող են բոլորը, իսկ լավագույն մարզիկներից ստեղծվելու է հավաքական: Ի դեպ, «իսկական պատերազմով» հետաքրքրվում են նաև աղջիկները:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .

Տեսանյութ

Armenian Extreme Club - Strikeball մրցույթից մի հատված
Դիտվել է՝ 2303

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ