Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մեկնարկում է «Իմ երազած Երևանը» կրթական ծրագիրը

Մեկնարկում է «Իմ երազած Երևանը» կրթական ծրագիրը
18.10.2012 | 12:22

Այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կմեկնարկի «Իմ երազած Երևանը» նոր կրթական ծրագիրը` նախատեսված մինչև 15 տարեկան երեխաների համար: Ծրագիրն իրականացվում է «Երևան. հայացք ապագայից» ցուցահանդեսի շրջանակներում:

Կենտրոնի հանրային կապերի և մարկետինգի պատասխանատու Լիլիթ Սոխակյանի տեղեկացմամբ` ծրագրի առաջին մասում դպրոցականները շրջայց կունենան «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում, կծանոթանան «Երևան. հայացք ապագայից» ցուցադրությանը: Ծրագրի երկրորդ մասը կշարունակվի կենտրոնի ստեղծագործական սրահում. երեխաներին կտրվեն մայրաքաղաքի հետ կապված հարցեր: Այնուհետև երեխաները կփորձեն պատկերել «իրենց Երևանը»:
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանի խոսքով` այս ծրագրի միջոցով երեխաները բացահայտում են հին և նոր Երևանը և ստեղծում իրենց «երազած Երևանի» պատկերը»:
Հավելենք, որ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը, հաշվի առնելով «Երևան. հայացք ապագայից» ցուցահանդեսի այցելուների մեծ քանակը և ոգևորությունը, հայտարարում է, որ ցուցահանդեսը կշարունակի գործել անվճար մինչև փակումը` դեկտեմբերի 16-ը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2354

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ