Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Իսկ արևը շարունակում էր լկտիաբար շողալ»

«Իսկ արևը շարունակում էր լկտիաբար շողալ»
06.11.2012 | 12:31

Սեդա Ստեփանյանի «Իսկ արևը շարունակում էր լկտիաբար շողալ» ռադիոպիեսը Բրիտանական խորհրդի և BBC-ի համաշխարհային ծառայության Ռադիոպիեսների միջազգային 23-րդ մրցույթում ընդգրկվել է լավագույն 7 աշխատանքների ցանկում:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանի տեղեկացմամբ` BBC-ի համաշխարհային ծառայությունն այս տարի ստացել էր 1000-ից ավելի ռադիոպիեսներ աշխարհի տարբեր անկյուններից: Ամենամյա մրցույթում հաղթող է ճանաչվում երկու հեղինակ երկու անվանակարգում` անգլերենը որպես մայրենիով գրված ռադիոպիես և անգլերենը որպես օտար լեզվով գրված ռադիոպիես: Հաղթողները մեկնում են Միացյալ Թագավորություն, արժանանում դրամական պարգևի և հետևում իրենց պիեսի բեմադրմանն ու հեռարձակմանը BBC-ի համաշխարհային ծառայությամբ:
«Իսկ արևը շարունակում էր լկտիաբար շողալ» ռադիոպիեսը գրված է անգլերեն, դեպքերը զարգանում են արցախյան ազատամարտի տարիներին, սահմանամերձ գյուղում: «Չնայած դրան պիեսում բացակայում է քաղաքական ենթատեքստը, այն մարդկային հարաբերությունների, սիրո և կորստի մասին է»,- մեզ հետ զրույցում ասաց Սեդան, հավելեց, որ ռադիոպիեսը հիմնված է իրական դեպքերի վրա:
BBC-ի համաշխարհային ծառայության Ռադիոպիեսների միջազգային մրցույթի վերջնական արդյունքները հայտնի կլինեն տարեվերջին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2811

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ