Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ներկայացնում են «Sevada art studio»-ի սաները

Ներկայացնում են «Sevada art studio»-ի սաները
19.11.2012 | 14:49

«Հայ-արտ» մշակութային կենտրոնի ցուցասրահում նոյեմբերի 22-ին, ժամը 16:00-ին կբացվի «Sevada art studio»-ի սաների գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդեսը` նվիրված ՄԱԿ-ի հայաստանյան գործունեության 20-ամյակին:

Ստուդիայի ղեկավար, գեղանկարիչ, լուսանկարիչ ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱՆ մեզ հետ զրույցում նշեց, որ ներկայացվելու է մոտ 80 հեղինակի ավելի քան 140 աշխատանք: «Տարիքային տարբերությունը շատ մեծ է այս ցուցահանդեսում և ընդհանրապես իմ աշակերտների` 5-105 տարեկան երեխաներ են»,- ասաց նա:
«Sevada art studio»-ի սաները, նաև անհատական ցուցահանդեսներով են ներկայանում: Դեկտեմբերի 5-ին 6 տարեկան մի աղջնակի ցուցահանդեսն է բացվելու` մոտ 50 աշխատանքով: Աղջնակը Եղվարդից է: Ստուդիայի ղեկավարի խոսքով` դրանքսոսնձով ամրացված գործեր չեն, այլ լուրջ աշխատանքներ:
«Իմ սաներն ավելի ազատ են մտածում,- ասաց նա,- ավելի հետաքրքիր, գունային հարաբերությունները որ տեսնեք, կզարմանաք: Կան բացառիկ տաղանդավոր երեխաներ, ծնողներն անգամ չգիտեն, միայն ասում են` ամբողջ օրը նկարում է»:
Նշենք նաև, որ գարնանը Թբիլիսիում կբացվի Սամվել Սևադայի լուսանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ. Գ.- Զրույցը Սամվել Սևադայի հետ` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4921

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ