Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Պատճառը ժամանա՞կն է

Պատճառը ժամանա՞կն է
17.12.2012 | 19:39

Համագումարի շտապող ՀՀԿ-ական Վրեժ Մարկոսյանի դանդաղ, ինքնավստահ քայլերը կանգ առան, երբ բարեկամաբար փորձեցի ճշտել, թե մեր հարգարժան օրենսդիրը հասցրե՞լ է ծանոթանալ Սերժ Սարգսյանի «Դեպի ապահով Հայաստան» նախընտրական ծրագրին։

-Ոչ, դեռ ոչ, չեմ հասցրել կարդալ։
-Ես որ մի դրույթ ցիտեմ, անձնական վերաբերմունք հնարավո՞ր է ակնկալել։
-Ասացի չեմ կարդացել, որ կարդամ` Ձեր հարցերին կպատասխանեմ։
-Պարոն Մարկոսյան, հավատում եմ, վստահ եմ, որ անպայման ժամանակ կգտնեք ծանոթանալու, որովհետև նախադեպը չունեցող ծրագիր է։ Կշահենք մենք` բոլորս, երկիրը, եթե ճիշտ հետևություններ անենք։
-Միգուցե ընդմիջմա՞նը շարունակենք։
-Ընդմիջում չի լինելու։ Համագումարն ավարտվելու է 2,5 ժամից։
-Դե...
- Քանի համաժողովը չի սկսվել (ժամը 11.30-ն էր), ծրագրի շրջանակներից մի բան հարցնեմ, իսկ դուք պատասխանեք այո կամ ոչ. հավատո՞ւմ եք, որ մեր երկրում այսօր կամ թեկուզ 5 տարի հետո հարց լուծողը ժողովուրդն է լինելու։
-Ասացի` ժամանակ չունեմ։
-Լավ, գոնե կասեք, թե ո՞րն է Ձեր երազած Հայաստանը։
-Փայլուն ապագայով Հայաստան։


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 6073

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ