Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Դեպարդիեն ստացավ ՌԴ քաղաքացիություն

Դեպարդիեն ստացավ ՌԴ քաղաքացիություն
03.01.2013 | 16:19

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն ստացել է ռուսաստանյան քաղաքացիություն։ Դեպարդիեն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է տեղափոխվել Բելգիա՝ հայրենիքում չափից բարձր հարկերի պատճառով։ Ինչպես երևում է հրամանագրից, Դեպարդիեն ինքն է դիմել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար։
Դերաստանի մամուլի քարտուղար Ֆրանսուա Գերարը BBC-ի ռուսական ծառայությանը նշել է, որ Դեպարդիեն չի մեկնաբանելու իրեն ՌԴ քաղաքացիություն շնորհելու մասին լուրը։ Միաժամանակ Պուտինի մամուլի քարտուղարն ասել է, որ նախագահի որոշումը պայմանավորված է հայրենական մշակույթում և կինեմատոգրաֆիայում Դեպարդիեի ունեցած մեծ ներդրմամբ։
Դեպարդիեի հայտարարությունը խիստ քննադատության էր ենթարկվել Ֆրանսիայի իշխանությունների և հասարակության կողմից։ Այլ հնարավոր երկրների թվում, որ պատրաստվում էր տեղափոխվել, դերասանը նշել էր Ռուսաստանն ու Չեռնոգորիան։

Դիտվել է՝ 3025

Մեկնաբանություններ