Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Ձմեռ է, և չեն կարող անթերի լինել փողոցներն ու մայթերը»

«Ձմեռ է, և չեն կարող անթերի լինել փողոցներն ու մայթերը»
10.01.2013 | 13:24

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից երեկ տեղեկացրին, որ հունվարի լույս 9-ի գիշերվանից սկսվել և շարունակվում են մայրաքաղաքի փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները: Ի դեպ, նշվում էր, որ ձյան հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացվում են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Մինչդեռ ծայրամասերում պատկերն ուրիշ էր: Ձյունն իր երգն էր երգում, իսկ բնակիչների և մեքենաների հարմարավետ անցուդարձի մասին ոչ ոք հոգ չէր տանում:
«Երբ պաշտոնապես հայտարարվում է, որ քաղաքը մաքրվում է, խոսքը, հավանաբար, կենտրոնի՞ մասին է»: Այսպիսին էր քաղաքապետարանի աշխատակցին ուղղված հարցս: Պատասխանը ներկայացնում եմ առանց խմբագրման. «Իհարկե` ոչ, աշխատանքներ տարվում են բոլոր վարչական շրջաններում: Չժխտելով որոշ թերացումները, պիտի նաև ասեմ, որ հաճախ մոռանում ենք, որ, այնուամենայնիվ, ձմեռ է, և չեն կարող անթերի լինել փողոցներն ու մայթերը: ՈՒ սա` աշխարհի ցանկացած քաղաքում»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2412

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ