Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Կարևորը լավատես լինելն է

Կարևորը լավատես լինելն է
10.01.2013 | 14:14

Կառավարության 2013-ի առաջին նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանն աչքալուսանք տվեց ոչ միայն նախարարներին, այլև ներդրողներին։ ««Հերիթեյջ ֆաունդեյշըն» ամսագիրն ամփոփել է 2011-ի տնտեսական ազատության ինդեքսը, որտեղ Հայաստանը զբաղեցրել է 38-րդ տեղը։ Սա շատ կարևոր է ներդրողների համար»,- մինչ նիստը սկսելը ասաց վարչապետը։ Նկատենք, որ 38-րդ տեղը կարելի է պատվավոր համարել, քանի որ այն 177 երկրների շարքում է գնահատված։ Մեր տարածաշրջանում առաջատար է Վրաստանը` 21-րդ տեղում է, իսկ Ադրբեջանին բաժին է հասել 88-րդ տեղը, Թուրքիան 69-րդն է, Իրանը` 188-րդը։ Ինչպիսին կլինի 2012-ը, պարզ կդառնա 2014-ին, իսկ մինչ այդ, ըստ Տիգրան Սարգսյանի, 2012-ը լարված աշխատանքային տարի էր, և կարողացել են հասնել լուրջ հաջողությունների. «2013-ին ևս սպասվում է լարված աշխատանք։ Անհրաժեշտ է լինել լավատես, լավատեսորեն նայենք դեպի ապագան, քանի որ միասին լուրջ հիմքեր ենք նախապատրաստել»։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3326

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ