Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Հին ընկերները» կողմնորոշվեցին

«Հին ընկերները» կողմնորոշվեցին
15.02.2013 | 15:36

Դաշնակցությունը, ի վերջո, իր ընտրազանգվածին ուղղորդեց, սակայն նախորդ հայտարարությունից քիչ տարբերվող անորոշությամբ. «Մենք ձեզ հորդորում ենք փետրվարի 18-ին անպայման գնալ ընտրության, թույլ չտալ, որ վերջնականապես վարկաբեկվի այդ ինստիտուտը,և ձեր ձայնն օգտագործվի իշխանության վերարտադրման համար: Ի վերջո, ժողովրդավարական Հայաստանը ժողովրդավարական ընտրություններով է կայանալու: Իբրև ընդդիմադիր քաղաքական ուժ` մենք կոչ ենք անում` գնալ ընտրության, ձայն չտալ իշխանության թեկնածուին, քվեարկել խղճով ու ցանկությամբ կամ քվեաթերթիկն անվավեր դարձնել»: ՀՅԴ-ի հայտարարությունը նաև հիշեցնում է, որ ընդհանուր օրակարգ չձևավորելու նպատակով թեկնածու չեն առաջադրել ու չեն ուզում մասնակցել ընտրություններին, քանի որ դրանց ելքը կանխորոշված է: ՀՅԴ-ն չի մոռանում իր ընտրողներին հիշեցնել նաև, որ փետրվարի 18-ից հետո «կյանքը շարունակվելու է, ժողովրդին հուզող խնդիրները մնալու են օրակարգում»: «Վստահ ենք, որ հայ հասարակությունն իր մեջ արմատական փոփոխություններ կատարելու ուժ է գտնելու և, վաղ թե ուշ, հնարավոր է դարձնելու ազատ, արդար, մրցակցային ընտրությունների անցկացումը»,-համոզված են «հին ընկերները»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3693

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ