Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

ՍԴ-ում վիճարկվում են ընտրությունների արդյունքները

ՍԴ-ում վիճարկվում են ընտրությունների արդյունքները
11.03.2013 | 12:17

Այս պահին Սահմանադրական դատարանը քննարկում է նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումները: Հիշեցնենք, որ նրանք վիճարկում են «ՀՀ նախագահ ընտրվելու մասին» ԿԸՀ-ի փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը:
Քննարկմանը որպես զեկուցողներ ՍԴ-ից նշանակվել են Կիմ Բալայանը, Ֆելիքս Թոխյանը և Աշոտ Խաչատրյանը, պատասխանող կողմն է ԿԸՀ-ն, ի դեմս Տիգրան Մուկուչյանի, Արմեն Սմբատյանի և Նունե Հովհաննիսյանի, հարակից պատասխանողները` դատախազությունը և ոստիկանությունն են:
Սերժ Սարգսյանի կողմից ՍԴ-ում են ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանի լիազորված անձ, փաստաբան Կարեն Մեժլումյանը ներկայացնում է իրենց հիմնավորումները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3051

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ