«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               

Օձերն ակտիվացել են

Օձերն ակտիվացել են
22.06.2013 | 11:41

2013 թ ընթացքում` հունվարի 1-ից մինչ հունիսի 19-ը, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է հանրապետության տարբեր հատվածներում օձեր նկատելու վերաբերյալ 104 ահազանգ, որոնցից 54-ի դեպքում նշված վայրերում օձ է հայտնաբերվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ 2012 թ. նույն ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է օձեր նկատելու վերաբերյալ 78 ահազանգ, որոնցից 34-ի դեպքում ահազանգի վայրում օձ է հայտնաբերվել։
2013 թ. հունվարի 1-ից մինչ հունիսի 19-ը ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ում ստացվել է օձի խայթոցի վերաբերյալ 6 հաղորդագրություն, որի հետեւանքով եղել է 6 տուժած։

2012 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է օձի խայթոցի 14 դեպք, որոնց հետևանքով եղել է 14 տուժած:

Ինչպես փաստում է ԱԻՆ-ը , Հայաստանի բնակիչներն սկսել են ավելի շատ վստահել նախարարությունը , ինչն արտահայտվում է կանչերի թվի ավալեցմամբ:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալներով, ընթացիկ տարում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են օձերի ի հայտ գալու մասին կանչերը:
Դա, ըստ պարզաբանումների, պայմանավորված է կառույցի աշխատանքի թափանցիկության բարձրացմամբ և 911 համակարգի ներդրմամբ:

Դիտվել է՝ 1492

Մեկնաբանություններ