Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ստեփանակերտում մեկնարկեց «Տնջրե» միջազգային փառատոնը

Ստեփանակերտում մեկնարկեց  «Տնջրե» միջազգային փառատոնը
03.07.2013 | 12:31

Պատանի երաժիշտների «Տնջրե» երկրորդ միջազգային փառատոնը կտևի մինչև հուլիսի 8-ը:

Աշխարհի 9 երկրներից` Սինգապուրից, Բելգիայից, Լատվիայից, Լիտվիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Հայաստանից և Արցախից 13 մասնակիցներ համերգներով հանդես կգան Ստեփանակերտում, Մարտունիում, Շուշիում և Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում:

Համերգներին կհնչեն Բախի, Բեթհովենի, Մոցարտի, Շուբերտի, Խաչատրյանի, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Արտերկրից ժամանած անվանի երաժիշտները Ստեփանակերտի երաժշտական հաստատությունների սաների համար կանցկացնեն վարպետության դասեր:

Փառատոնի խորհրդանիշը և անունը՝ «Տնջրեն» (արցախյան 2000-ամյա սոսի ծառի անունը), ընտրվել է՝ Արցախի բնական այս եզակի հուշարձանի պահպանման և պաշտպանության խնդրի վրա ուշադրություն հրավիրելու, Տնջրեի շրջակա միջավայրի բարեկարգման նպատակով:

«Տնջրեի» գեղարվեստական ղեկավարն է Օլգա Արզումանյանը: Փառատոնը կազմակերպում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1326

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ