Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աստծո պատգամը (ավանդազրույց)

Աստծո  պատգամը (ավանդազրույց)
13.09.2013 | 11:06

Այսուհետ ամսական 2 անգամ «Բարի էջով» կանդրադառնանք հայոց բազմադարյան բարեգործության մշակույթին, ինչպես նաև արդի բարերարներին: Մեր նպատակն է վեր հանել այդ ազգային արժեքի անեղծ ավանդույթները և վերագտնել մոռացվածը:

Մի անգամ Աստված ճոխ ընդունելություն կազմակերպեց և հրավիրեց մարդկային բոլոր առաքինություններին: Լույսերով ողողված մարմարե ճերմակ դահլիճում հավաքվել էին բազմաթիվ տղամարդիկ ու կանայք. այստեղ էին Սերն ու Երջանկությունը, Խիղճն ու Ազնվությունը, Հավատն ու Հավատարմությունը, Խելացիությունն ու Քաղաքավարությունը, Հայրենասիրությունն ու Անձնազոհությունը և բազում-բազում այլք, որոնք ախորժալուր մեղեդիների ներքո աշխույժ զրուցում էին, ծիծաղում, երգում ու պարում:
Ամբոխի մեջ Աստված իր բարձունքից հանկարծ նկատեց միմյանց թիկունքով շրջված, մեկուսի կանգնած երկու տիկնանց, որոնք մտամոլոր տեսքով, անհաղորդ այս ու այն կողմ էին նայում:
Տերը մոտեցավ:
Կանայք շրջվեցին ու գլուխ խոնարհեցին: Նրանք շատ գեղեցիկ էին` եթերային շրջազգեստներով, նրբագեղ իրանով, ոսկյա խոպոպներով, սիրալիր ու ժպտուն դեմքով: Թեպետ կանայք ինչ-որ անորսալի ընդհանրություն ունեին, բայց միաժամանակ խիստ տարբեր էին:
Եվ Աստված ասաց.
-Սիրելի տիկնայք, թույլ տվեք ձեզ միմյանց ներկայացնել: Այս տիկինը Բարերարությունն է, իսկ այս տիկնոջ անունը Երախտագիտություն է: Ծանոթացեք, խնդրեմ:
Կանայք ժպտացին մեկմեկու ու ողջագուրվեցին:
Եվ Աստված շարունակեց.
-Դուք ձեռք ձեռքի տված պիտի ընթանաք, անբաժան պիտի լինեք: Բարերարությունը միայն Երախտագիտության կարիք ունի:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3201

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ