ՉԺՀ նախագահ Սի Ցզինփինի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն հաստատվել է խաղաղություն։ Ալիևը ժամանել է Չինաստան ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Նա հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ օրակարգի շուրջ բանակցություններն ընթանում են երկկողմ ձևաչափով։               
 

Մարդատար «Augusta-119» ուղղաթիռը անհայտ կորել է

Մարդատար «Augusta-119» ուղղաթիռը անհայտ կորել է
15.09.2013 | 12:26

Երեկ, Ռուսաստանի Տվերի մարզում կորել է մարդատար ուղղաթիռ: Որոնումները ոչ մի արդյունք չեն տվել: Այդ մասին Interfax-ին հաղորդել է մարզի Արտակարգ իրավիճակների ծառայությունը:

«Augusta-119» ուղղաթիռը իրականացնում է թռիչք` Նիժնի Նովգորոդից դեպի Տվերի Մյակինինոյի հրապարակ: Նշանակված ժամին` 14:00-ին, ուղղաթիռը կապի դուրս չի եկել, ազդանաշան չի արձակել: Ահազանգին արձագանքել են տարածաշրջանի փրկարարները, սակայն ուղղաթիռը գտնել այդպես էլ չի հաջողվել:

Փրկարարները որոնման աշխատանքները կշարունակեն այսօր:

Դիտվել է՝ 1516

Մեկնաբանություններ