Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

«Ոսկե գնդակի» հավակնորդները

«Ոսկե գնդակի»  հավակնորդները
04.10.2013 | 12:11

Հայտնի է դարձել «Ոսկե գնդակ-2013» մրցանակաբաշխության լավագույն տասնյակը: Ըստ El Mundo Deportivo պարբերականի վկայման, նրանք են` Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչներ Քրիշտիանու Ռոնալդուն ու Սերխիո Ռամոսը, Մադրիդի «Ռեալից» վերջերս Լոնդոնի «Արսենալ» տեղափոխված Մեսութ Օզիլը, Արիեն Ռոբենն ու ընթացիկ տարվա Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Ֆրանկ Ռիբերին (Մյունխենի «Բավարիա»), «Ոսկե գնդակի» քառակի տիրակալ Լիոնել Մեսին, Անդրես Ինիեստան, Սերխիո Բուսկետսը, Դանի Ալվեսը, Խերարդ Պիկեն, Սեսկ Ֆաբրեգասը, Խավիեր Մասկերանոն, Չավին, Ժորդի Ալբան, Նեյմարը («Բարսելոն»), Ռոբերտ Լևանդովսկին (Դորտմունդի «Բորուսիա»), Դիդիե Դրոգբան («Գալաթասարայ»), Յայա Տուրեն («Մանչեստր Յունայթեդ»): Հավակնորդներից տասը ներկայացնում են իսպանական ֆուտբոլը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1024

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ