Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

«Ռոմայի» վստահ խաղը

«Ռոմայի» վստահ խաղը
06.10.2013 | 11:14

Իտալիայի Ֆուտբոլի առաջնության հերթական տուրում «Ռոման», որ վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, արտագնա խաղում դաժան պարտության մատնեց «Ինտերին»` մրցակցի դարպասը խփելով երեք անպատասխան գնդակ: Դարպասը գրավելու իր բացառիկ ունակությամբ հանդիպման ժամանակ երկու անգամ աչքի է ընկել «Ռոմայի» լեգենդ Տոտին, ով, չնայած առաջացած տարիքին, շարունակում է մնալ գոլ խփող անխափան «մեքենա»: Այս պարտությունից հետո էլ ««Ինտերը» կշարունակի մնալ չորրորդ հորիզոնականում, սակայն նրան «Ռոմայից» արդեն բաժանում է յոթ միավոր:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1014

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ