Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ջուրը չի բերել, բայց ջուրը տարավ

Ջուրը չի բերել, բայց ջուրը տարավ
31.10.2013 | 16:47

Աշխատավարձերի բարձրացման օրինագիծը գուցե և ձեռնտու է պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, սակայն, մյուս կողմից, այն նրանց վատ վիճակի մեջ է դրել։ Ինչը բնական է. նախատեսվում է երեք անգամ բարձրացնել վերջիններիս աշխատավարձն այն դեպքում, երբ շարքային աշխատողներինը կբարձրանա 2-3 հազար դրամով։ «Սոցիալական արդարության ապահովման տեսանկյունից որքա՞ն է սա արդար և բարոյական»,- ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկումների ընդմիջմանը հարցրինք ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ։

-Դժվարանում եմ այդ հարցին պատասխանել։ Ջրից հարց տվեք, կզրուցենք։
-Հիմա կարո՞ղ է հարցս ջուրը տանի։
-Հարցը ջուրը տարավ։


ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (բնապահպանության նախարար)
-Այսօրվա քննարկումները վերաբերում են 2014-ի պետբյուջեի նախագծին և կխնդրեի, որ Ձեր հարցերը դրան համապատասխան լինեն։
-Բայց չէ՞ որ եթե օրինագիծն կընդունվի, Ձեր աշխատավարձը կտրուկ բարձրանալու է։
-Բազմիցս ասել եմ, որ ես «եթե»-ով չեմ խոսում։ Երբ օրինագիծն անցնի, դրան ծանոթանանք, այդ ժամանակ էլ կխոսենք։
-Ամեն դեպքում, Ձեր տեսակետը այս պահին ո՞րն է։
-Թույլ տվեք այս պահին իմ տեսակետը չհրապարակեմ։ Պետբյուջեն կհաստատվի, նշված օրինագիծը կընդունիվ, այդ ժամանակ էլ կխոսենք։ Իսկ մինչ այդ ենթադրություններով չեմ առաջնորդվում։
-Օրինագիծը ենթադրություն չէ, այլ փաստաթուղթ, և իմ հարցը ենթադրությունների շրջանակում չէ։
-Հիմա ուրիշ հարց չկա՞։
-Ինձ այդ հարցն է հետաքրքրում։
-Ես իրավունք ունեմ չպատասխանելու։


Ճեպազրույցը՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1580

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ