Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Կմասնակցեն Եվրոպայի թիմայինին

Կմասնակցեն Եվրոպայի թիմայինին
03.11.2013 | 12:48

Նոյեմբերի 8-17-ը Լեհաստանի մայրաքաղաքում Հայաստանի շախմատի տղամարդկանց ու կանանց ընտրանիները կմասնակցեն աշխարհամասի թիմային առաջնությանը: Տղամարդիկ Լեհաստան կմեկնեն Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Լ. Պետրոսյան, կանայք` Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Աննա Հայրապետյան կազմերով: Մեր ընտրանու մարզիչներն են Ա. Պետրոսյանն ու Ա. Չիբուխչյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1196

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ