Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Մանկական Եվրատեսիլ»-ի մեկնարկին մնացել են հաշված օրեր

«Մանկական Եվրատեսիլ»-ի մեկնարկին մնացել են հաշված օրեր
26.11.2013 | 13:22

«Մանկական Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում Հայաստանը կներկայանա երրորդ համարի ներքո: Մրցույթը կբացի Շվեդիան, կեզրափակի Ռուսաստանը:

«Առաջին ալիք»-ի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ արդեն նկարահանվել է մասնակիցների ելույթից առաջ ցուցադրվող բացիկը: Բոլոր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ձայնագրվել է նոր երգ, որը կրում է «Be Creative» խորագիրը:
«Մանկական Եվրատեսիլ-2013»-ն այս տարի կանցկացվի ՈՒկրաինայի արվեստների ազգային պալատում նոյեմբերի 30-ին՝ «Be Creative» նշանաբանի ներքո: Հայաստանը Եվրոպայի հեղինակավոր պատանեկան մրցույթին ներկայանում է 7-րդ անգամ: Ընդհանուր առմամբ, մրցույթին այս տարի կմասնակցի 12 երկիր:
Մրցույթն «Առաջին ալիքը» կցուցադրի նոյեմբերի 30-ին՝ ժամը 21:45-ին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1273

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ