Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

«Ոսկե Սամբա»

«Ոսկե Սամբա»
06.12.2013 | 12:37

2008 թվականից խաղարկվող այս մրցանակը հանձնվում է Եվրոպայում հանդես եկող բրազիլացի լավագույն ֆուտբոլիստին: Ընթացիկ տարվա համար ցուցակում ներառված է երեսուն ֆուտբոլիստ: Նրանց մեջ են, մասնավորապես, այնպիսի անուններ, ինչպիսիք են Դանիել Ալվեսն ու Ադրիանոն («Բարսելոն»), Մարսելոն (Մադրիդի «Ռեալ») Դավիդ Լուիսը, Օսկարը, Ռամիրեսը («Չելսի»), Դանթեն («Բավարիա»), Տիագո Սիլվան (ՊՍժ), Լուիս Ադրիանոն («Մանչեստր Յունայթեդ») և այլք: Հիշեցնենք, որ այս մրցանակի առաջին տերն եղել է իտալական «Միլանում» հանդես եկող Կական:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1069

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ