Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Առաջատարը միավորներ է կորցնում

Առաջատարը միավորներ է կորցնում
11.03.2014 | 12:41

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության տասնվեցերորդ տուրում կրկին հաղթանակ է տոնել «Բանանցը»՝ այս անգամ 2:0 հաշվով առավելության հասնելով «ՈՒլիսի» նկատմամբ: Միավորներ է կորցրել «Արարատը»՝ հյուրընկալելիս ոչ-ոքի խաղալով «Միկայի» հետ: Երկրի գործող չեմպիոն «Շիրակն» արտագնա խաղում կամային հաղթանակ է տարել «Ալաշկերտի» հետ հանդիպումում ու կրկին վերադարձել երկրորդ հորիզոնական, իսկ «Գանձասար»-«Փյունիկ» հանդիպումում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի: «Արարատն» ունի 31, «Շիրակը»՝ 26, «Գանձասարը»՝ 25 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 663

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ