Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հունիսի մեկը` «Տերյան» մշակութային կենտրոնում

Հունիսի մեկը` «Տերյան» մշակութային կենտրոնում
31.05.2014 | 22:42

Հունիսի 1-ին «Տերյան» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կմեկնարկի «Արվեստը մանուկների աչքերով» ծրագիրը, կներկայացվեն հայկական ավանդական հագուստներ, երգ ու պար, երեխաների համար՝ տեղում կկազմակերպվեն վարպետության դասեր, «Ստվերների թատրոնը» կներկայանա իր նոր ներկայացումներով: Հատուկ հրավերով միջոցառմանը ներկա կլինեն նաև սիրիահայ երեխաներ:

Միջոցառումը տեղի կունենա հունիսի 1-ին, ժ. 15:30-ին Հայաստանի ազգային գրադարանի շենքում՝ «Տերյան» մշակութային կենտրոնի սրահում:
Կենտրոնի ծրագրերի կազմակերպիչ Աստղիկ Պետրոսյանը irates.am-ին տեղեկացրեց, որ յուրաքանչյուր տարի Հունիսի 1-ին՝ Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպում են համերգային ծրագիր, կիրառական արվեստի տարբեր ճյուղերի աշխատանքների ցուցադրություն և այլ միջոցառումներ:
«Տերյան» մշակութային կենտրոն հասարակական կազմակերպությունը (ՀԿ) 2002-ից` իր հիմնադրումից ի վեր, ծավալում է մշակութային, գրական, կրթական, հրատարակչական, հայագիտական, ազգագրական լայն գործունեություն` նպաստելով հոգևոր արժեքների տարածմանը:

Դիտվել է՝ 1804

Մեկնաբանություններ