Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Այլոց հանդեպ որդեգրած գործելաոճն իրենց իսկ տունն է քանդում

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Այլոց հանդեպ որդեգրած գործելաոճն իրենց իսկ տունն է քանդում
23.06.2014 | 14:01

Նախկինում երբևէ չեմ լսել, որ ինչ-ինչ պատմական անցքերի համատեքստում հենց ռուս բնակչության խոշոր հատվածներ փախստական դարձած լինեն: Տեսնես ինչ են մտածում հիմա այն ռուս և ուկրաինացի սպաները, ովքեր 1988-91 թվականների ընթացքում օգնում էին ադրբեջանցիներին խաղաղ ու անպաշտպան հայկական գյուղերի բռնի տեղահանման գործում, հետո էլ՝ պատերազմի ժամանակ, որպես վարձկան, ոչնչացնում էին Արցախի խաղաղ բնակչությանը: Արդյոք կարող էին նրանք այն ժամանակ երևակայել, որ տարիներ անց Ռուսաստանը ստիպված է լինելու բռնագաղթվածների ընդունման մոտ 200 կետեր բացել Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով ու տասնյակ հազարավոր ռուս փախստականներ ընդունել այդ հարևան ու երբեմնի բարեկամ երկրից, իսկ ռուս և ուկրաինացի զինվորականներն էլ միմյանց վրա են կրակելու: Երբ ղեկավարների քաղաքական խաղերը զուգորդված են լինում ենթակաների հոգևոր անառակության հետ, հաճախ է այնպես ստացվում, որ այլոց հանդեպ որդեգրած գործելաոճն իրենց իսկ տունն է քանդում: Թող ասածս չընկալվի որպես չարախնդություն՝ ոչ մեկի դժբախտությունն ինձ հաճույք կամ բավարարություն չի պատճառում: Մաղթում եմ, որ ռուս-ուկրաինական հակամարտության գոտում շուտով խաղաղություն հաստատվի, անգամ հակառակ այն հանգամանքի, որ այսօր դրա համար անհրաժեշտ նախադրյալներն անգամ չեն նշմարվում:

Դիտվել է՝ 2874

Մեկնաբանություններ