Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Քարդիֆը՝ անգլիացիների երջանկության մայրաքաղաք

Քարդիֆը՝ անգլիացիների երջանկության մայրաքաղաք
27.07.2014 | 13:29

Լոնդոնը Մեծ Բրիտանիայի ամենադժբախտ քաղաքն է՝ ըստ բրիտանական The New Statesman շաբաթաթերթի, որ հրապարակել է Եվրահանձնաժողովին կից Urban Audit սոցիոլոգիական գործակալության հարցումները՝ պարզելու եվրոպական քաղաքներում կյանքի որակն ու գրավչությունը: Միացյալ թագավորության տարբեր քաղաքներում սոցիոլոգները հարցնում էին բնակիչների կարծիքը քաղաքի կենսագործունեության տարբեր ոլորտների մասին՝ առողջապահությունց մինչև հանգստի վայրեր: Վիճակից ամենադժգոհը մայրաքաղաքաբնակներն են: Լոնդոնցիները բոլորից շատ են բողոքել կրթությունից, առողջապահությունից, շրջակա միջավայրի պաշտպանվածությունից, մարզասրահներից և բնակարանների բարձր գնից: Նրանք ամենից քիչ են իրենց պաշտպանված զգում և ամենաքիչն են իրենց երջանիկ համարում: Լոնդոնցիները գոհ են միան հասարակական տրանսպորտից: Ամենաերջանիկ քաղաքը Քարդիֆն է՝ ՈՒելսի մայրաքաղաքը:

Դիտվել է՝ 2114

Մեկնաբանություններ