Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Գեր կանանց մոտ ավելի մեծ է կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը

Գեր կանանց մոտ ավելի մեծ է կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը
25.09.2014 | 11:59

Ըստ բրիտանացի գիտնականների՝ կնոջ կիսաշրջազգեստի չափսի փոփոխությունը կարող է խոսել քաղցկեղի զարգացման ռիսկի մասին: Ինչպես պարզել են Լոնդոնի համալսարանային քոլեջի հետազոտողները, այն կանանց մոտ, ովքեր 25-ից հետո յուրաքանչյուր տասը տարին մեկ չափս են ավելացնում, կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը 33 տոկոսով մեծ է, քան նրանց հասակակիցների, ովքեր պահպանում են իրենց նախկին քաշը երկար ժամանակ: Հետազոտությանը մասնակցած 50-60 տարեկան ավելի քան 90 հազար կանանց մեջ վերը հիշատակված խմբից 1090-ի մեջ քաղցկեղ է հայտնաբերվել:

Դիտվել է՝ 1574

Մեկնաբանություններ