«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Հարստացել են 65 միլիոն եվրոյով

Հարստացել են 65 միլիոն եվրոյով
23.12.2014 | 11:32

Աշխարհում ամեն ինչ ունի իր գինը, ու քանի որ գնագոյացման պրոցեսում դեռ ոչ ոք չի բացառել խնդրի ֆինանսական բաղադրիչը, այդ մոլորությունը թույլ չտանք և մենք: Իսկ եթե շատ ավելի կոնկրետ, ապա հիշատակենք, որ ընթացիկ մրցաշրջանում, չորս մրցաշարերում հաղթելով, Մադրիդի «Ռեալի» բյուջեն ավելացել է վաթսունհինգ միլիոն եվրոյով, ինչի մասին տեղեկացնում է հանրահայտ «Մարկա» պարբերականը: Հարկավ, սրանում չի կարելի բացառել թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ներդրումը, ով աշխարհի ակումբային առաջնությունում արքայական ակումբը հասցրեց հաղթական բարձունքի՝ լեգենդար Ալեքս Ֆերգյուսոնի ու Պեպ Գվարդիոլայի հետ մեկտեղ դառնալով միջազգային մրցաշարերում ութակի հաղթած մարզիչ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 768

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ