Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Մեկ էլ՝ 64 տարի առաջ

Մեկ էլ՝ 64 տարի առաջ
08.01.2015 | 13:40

Արքայական գավաթի մեկ տասնվեցերորդի առաջին հանդիպումում Մադրիդի «Աթլետիկոն» 2:0 հաշվով առավելության հասավ մայրաքաղաքային մյուս թիմի՝ «Ռեալի» նկատմամբ: Կողմեերի վերջին երեք հանդիպումներում սա Դիեգո Սիմեոնեի թիմի երրորդ անընդմեջ հաղթանակն էր: Նախորդ երկուսն եղել են երկրի ներքին առաջնության ու Իսպանիայի սուպերգավաթի պատասխան խաղերին: Հզոր հակառակորդի նկատմամբ երեք անընդմեջ հաղթանակ «Աթլետիկոն» մեկ էլ ունեցել է 64 տարի առաջ: Նշենք նաև, որ «Աթլետիկոյի» կազմում խաղադաշտ է ելել Ֆերնանդո Տորեսը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ